Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման լավագույն ճանապարհը Ադրբեջանի և Հայաստանի նախագահների միջև ուղիղ երկխոսության շարունակությունն ու վերջնական լուծման հասնելու համար կոնկրետ առաջարկների և մոտեցումների քննարկումն է: Դեսպանը նշել է, որ ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, շարունակելու է ջանքեր գործադրել կոնֆլիկտի լուծման համար և միջնորդ հանդիսանալ կողմերի միջև:
«Նոյեմբեր ամսին նախագահներ Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի հանդիպումը շատ լավ երևույթ էր: Բոլոր նշանները մեզ հիմք են տալիս խոսելու այն մասին, որ հանդիպումը շատ լավ և կառուցողական է անցել»,-ասել է Մորնինգսթարը:
