Ռուսական «Советский спорт» թերթը 2013-ի այդ երկրի առաջնության լավագույն ֆուտբոլիստին որոշելու համար հարցում է անցկացնում:
Հավակնորդների ցուցակում Հայաստանի հավաքականի խաղացողներից միայն Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանն է:
26-ամյա հայ ֆուտբոլիստը Ռուսաստանի ընթացիկ առաջնության 19 տուրերում 12 գնդակ է խփել մրցակիցների դարպասը և Արտյոմ Ձյուբայի հետ միասին գլխավորում է ռմբարկուների ցուցակը:
Յուրա Մովսիսյանի հնարավորությունները մեծ են Ռուսաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանանալու համար:
Tags: Յուրա Մովսիսյան, սպորտ, ֆուտբոլ