Թուրքիայում նախարարական կաբինետում լուրջ փոփոխություններ են սպասվում

ministersԹուրքական «Հյուրիյեթի» հաղորդմամբ՝ Թուրքիայում կփոխվեն  10 նախարարներ: Հայտնի է, որ այս սպասվող փոփոխությունը կապված է երեկ տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալի հետ, որի արդյունքում ձերբակալվել են մի շարք նախարարների որդիներ: Թերթը գրում է, որ քաղաքական նկատառումներից ելնելով, առայժմ չի հրապարակվում այն նախարարների անունները, որոնք հեռացվելու են պաշտոնից:

Նշենք նաև, որ այսօր Թուրքիայի իշխող ԱԶ կուսակցությունը արտահերթ նիստ է անցկացրել երեկվա իրադարձությունների հետ կապված: Հիշեցնենք, որ երեկ Ստամբուլում և Անկարայում իրականացված հատուկ օպերացիայի արդյունքում 52 անձ է ձերբակալվել, որոնք մեղադրվում են անօրինական գործարքների և կաշառակերության մեջ:

Tags: