ՆԱՏՕ-ի ամսագրի (NATO staff centre magazine) 2013թ. դեկտեմբեր-2014թ. փետրվար համարում լույս է տեսել Հայաստանի մասին զբոսաշրջիկային-մշակութային հոդված:
Հոդվածը պատմում է Հայաստանի պատմա-մշակութային նշանակություն և զբոսաշրջային գրավչություն ունեցող հուշարձանների և վայրերի, հայկական ազգային խոհանոցի առանձնահատկությունների մասին:
Ամսագիրը հրատարակվել է 5.000 օրինակով: Ուկրաինայից հետո, սա ՆԱՏՕ-ի ամսագրում Գործընկեր երկրի վերաբերյալ տպվող երկրորդ հոդվածն է:
Tags: Հայաստան, հոդված, ՆԱՏՕ