Բեռլինի դատարանը 37-ամյա Գերմանիայի և Սիրիայի երկքաղաքացուն մեղադրել է Գերմանիայի այլախոհների վերաբերյալ Սիրիայի հետախուզական ծառայություններին ինֆորմացիա տրամադրելու համար և ինը ամիս պայմանական ազատազրկման դատապարտել:
Բեռլինի պետական դատարանը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ մեղադրյալը Սիրիայի հետախուզական ծառայություններին այլախոհների լուսանկարներ և այլ ինֆորմացիա է տրամադրել: Դատարանից նաև հայտնել են, որ տղամարդը 2011թ-ին տեղի ունեցող ցույցերից մեկի ժամանակ երկու հեռախոս է գողացել այլախոհներից և դրանցից տվյալներ վերցրել:
Նա Սիրիայի հետախուզական ծառայությունների համար աշխատել է 2011թ-ի մարտից մինչև 2012թ-ի փետրվար՝ տեղեկություններ փոխանցելով Բեռլինում Սիրիայի դեսպանատանը կից ռազմական գրասենյակի միջոցով:
Ամեն դեպքում այդ որոշումը կարող է բողոքարկվել:
Tags: գերմանիա, լրտես, սիրիացի