Ակտիվիստների խումբը մտադիր է քաղաքային պրոֆուսումնարանի շենքից քանդել-հանել Ղազախստանի նախագահի բարձրաքանդակը:
Այն 2005-ին է տեղադրվել: Սկզբում կարմիր ներկ լցրեցին քանդակի վրա, իսկ հաջորդ օրը, դրա կողքին ցույց ու բարձրաքանդակը ապամոնտաժելու համար ստորագրահավաք կազմակերպվեց:
Ինչպես հաջողվել է լրագրողներին պարզել, ձեռնարկի հեղինակները մարքսիստ-լենինիստներն են, որոնք հանդես են գալիս Նազարբաևի դեմ` 2 տարվա վաղեմություն ունեցող Ժանաոզենի դեպքերի կապակցությամբ:
“Ուկրաինայում չպետք է Նազարբաևի արձան լինի, այն ռեպրեսիաներից հետո, որ կատարվեցին 2 տարի առաջ.մարդիկ գնդակահարվեցին, բանտարկվեցին”:
Ի դեպ, այս ուսումնարանի պատին Նազարբաևի բարձրաքանդակը հայտնվել է միայն այն պատճառով, որ նա ինչ որ ժամանակ այստեղ է սովորել:
Tags: Նազարբաև