Բրիտանացիները վարչապետ Քեմերոնին նմանեցրել են Եկատերինա II-ին

o_864257Բրիտանացի ուսանող Սոֆի Գադը իր թվիթերում հրապարակել է  Եկատերինա Մեծի XVIII –ի մի դիմանկար ու հաշվված վայրկյաններում դարձել ճանաչված:  Բանն այն է, որ ռուսական կայսրուհին ջրի 2 կաթիլի պես նման է Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին:

Սոֆի Գադն իր ընկերոջ հետ շրջում էր իր իսկ խոսքով` բավական ձանձրալի բեռլինյան թանգարանում ու հանկած նկատեց, որ դիմանկարի կինն անհավանական նմանություն ունի Բրիտանիայի վարչապետին: Աղջիկը ձանձրույթից հրապարակեց լուսանկարն իր միկրոբլոգում` հուսալով  մտերիմների 2-3 մեկնաբանություն ու վերաթվիթ տեսնել, սակայն, համացանցը` բառացիորեն պայթեց. մեկ օրում նրա տեղադրած լուսանկարը մի քանի հազար մարդ տարածեց ու դրա մասին բրիտանական  մի քանի խոշոր ԶԼՄ-ներ նշումներ արեցին:

Աղջկան մայրն արթնացրեց հեռախոսազանգով ու տեղեկացրեց, որ նա  Daily Mail թերթի առաջին տողերում է հայտնվել: Հետո նա ընկերներից տեղեկացավ, որ դիմանկարի կինն իրականում ռուսական կայսրուհի Եկատերինա II-ն է: Հետարքրական է, որ ԶԼՄ-ներում դրա մասին հրապարակումների հետ նաև մեղադրանքներ հնչեցին, իբր այդ նկարը համակարգչով հատուկ մշակվել է` հայտնի դառնալու միտումով:

“Բա իհարկե, էլ բան ու գործ չունեմ արձակուրդս ծախսեմ վարչապետի լուսանկարը ֆոտոշոփ անելու վրա”,-հայտնել է վրդովված Սոֆին: Նա ուրախ չէ միանգամից ճանաչված դառնալու համար, չնայած խոստովանում է, որ իրեն հայտնիությունն ավելի հեշտ տրվեց քան 2013-ին որևէ մեկ ուրիշի”:

Tags: