Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (FILA) փոխել է «խաղի» կանոնները` սահմանելով նոր քաշային կարգեր:
Այսպիսով, 2016-ին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարերի քաշային կարգերը հայտնի են: 2014-ից նորմուծությունը կյանքի կկոչվի:
Ահա թե որ քաշային կարգերում ըմբիշները կմրցեն. ազատ ոճ. 57 կգ, 65 կգ, 74 կգ, 86 կգ, 97 կգ, 125 կգ, հունահռոմեական ոճ. 59 կգ, 66 կգ, 75 կգ, 85 կգ, 98 կգ, 130 կգ:
Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում ազատ ոճի ըմբշամարտի մրցումներում կգործեն նաև 61 կգ և 70 կգ քաշային կարգերը, իսկ հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումներում՝ 71 կգ և 80 կգ քաշային կարգերը:
Tags: Ըմբծամարտի միջազգային ֆեդերացիա, ըմբշամարտ, սպորտ