Շախմատի Բրազիլիայի տղամարդկանց առաջնությունում, որն անցկացվում է 80-րդ անգամ, վերելքով է խաղում Գրիգոր-Սևակ Մխիթարյանը: 27-ամյա հայ գրոսմայստերը 7 հնարավորից վաստակել է 6,5 միավոր և շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշային աղյուսակը:
8-րդ տուրում Մխիթարյանը ուժերը կչափի միջագային վարպետ Ռոբերտո Մոլիայի հետ:
Կայանալու է 11 տուր: Առաջնությունը կավարտվի դեկտեմբերի 21-ին:
Tags: Գրիգոր-Սևակ Մխիթարյան, շախմատ, սպորտ