Անօրինական տաքսիների առգրավում Ռուսաստանում

getimgԿրասնոդարի մարզում անօրինական տաքսիստների կամ, ինչպես նրանց են անվանում` “ռմբարկուների” հարցը լուրջ  է հատկապես Սոչիում, ուր 2014-ին անց է  կացվելու Օլիմպիադան: Նման վարորդից ավտոմեքենան  առգրավելու նախադեպ արդեն եղել է. մեքենան վերածվել է դաշնային սեփականության, հայտնում է մարզի ադմինիստրացիայի կայքը:

Հուլիսին Սոչիի ոստիկանությունը հայտնաբերել է անօրինական վարորդի, որն աշխատում էր «ВАЗ-21099» ավտոմեքնայով: Քաղաքացու նկատմամբ արձանագրություն է կազմվել ադմինիստրատիվ իրավախախտման վերաբերյալ` առանց արտոնագրի  գործունեություն ծավալելու համար: Ավտոմեքենան կալանքի տակ է վերցվել մինչև դատարանում գործը քննվելը:

Իրավախախտը տուգանվել է 2,5 հազար ռուբլի` մեքենայի առգրավմամբ: Տղամարդը Սոչիի կենտրոնական մարզային դատարանում բողոքարկել է վճիռը, սակայն նա մեղավոր է ճանաչվել. հաշտարար դատարանի կանոնադրությունն ուժի մեջ է մտել: Ավտոմեքենան անփոխհատույց դաշնային սեփականության է վերածվել:

Կուբանում անօրինական փոխադրումների դեմ պայքարը նոր թափ է ստանում: 2013-ի 4-րդ եռամսյակում արդեն  իրավախախտներից 135 ավտոմեքենա է առգրավվել:

Tags: