Մանդելայի թաղման ժամանակ ժեստերի լեզվի թարգմանիչ Սամսանգ Ջանջին շիզոֆրենիայի նոպայի պատճառով հայտնվել է հոգեբուժարանում:
Մանդելայի հոգեհանգստի հեռարձակումից հետո, ՀԱՀ-ի համրերի ասոցիացիայի ներկայացուցիչները հայտարարել են, որ սուրդոթարգմանիչը աշխատանքը չի կարողացել կատարել: Նրանց խոսքով, թարգմանիչը կիրառել է գոյություն չունեցող նշաններ:
Ինքը` տղամարդն իր վարքագիծը բացատրել է շիզոֆրենիայի նոպայով:
Քրյուգերսդորփ քաղաքի հոգեբուժական կլինիկայի բժիշկները պահանջել են իսկույն հոսպիտալացնել Ջանջիի: Պարզվեց, որ տղամարդը դեռևս դեկտեմբերի 10-ին էր ընդունելության հերթագրվել, սակայն Մանդելայի հոգեհանգստի պատճառով ստիպված էր այցելությունը հետաձգել:
Անցյալում սուրդոթարգմանիչը մի քանի քրեական հանցագործությունների մեջ է մեղադրվել, սակայն մեղադրանքերի մեծ մասը հանվել է, քանի որ տղամարդու հոգեկան վիճակը թույլ չի տվել նրան կանգնել դատարանի առջև:
Tags: ժեստերի լեզու