Յուրաքանչյուր 200-երորդ ամերիկուհին հավատացնում է, որ հղիացել է առանց սեքսի

Ha2NTP2bՀյուսիսային Կարոլինայի համալսարանի մասնագետները հարցում են անցկացրել ավելի քան 7,8 հազար երիտասարդ` 14-25 տարեկան մայրերի շրջանում: Հարցման թեման` ինչպես է հաջողվել հղիանալ: Մասնագետները ցնցված էին իմանալով, որ  հարցվածների 0,5% լրիվ լուրջ հայտնել են, որ իրենք հղիացել են առանց սեքսի, մնալով կույս:

Ստացվում է, որ յուրաքանչյուր 200-րդ հարցվածն իրեն  անարատ կույս է համարում: Մասնագետների այն հարցին, թե օգտվել են հղիանալու ինչ որ տեխնոլոգիայից, ինչին աղջիկները պատասխանել են, որ երեխա են ունեցել առանց կողմնակի միջամտության: Բժիշկները գրում են, որ ժամանակն է խոսել իսկական “անարատ բեղմնավորման համաճարակի” մասին:

Հարկ է նշել, որ հարցման ժամանակ հաշվի են առնվել մասնակիցների դավանանքը, հավատի գործոնը: Օրինակ, նրանց 31%-ը հայտարարել է, որ երեխա ունենալուց առաջ իրենք կուսության ուխտ են արել: Պարզվեց նաև, որ այդ աղջիկների մեծամասնությունն աղքատ ընտանիքներում է մեծացել, որտեղ սեքսի ու երեխածնության հարցերը քննարկելն ընդունված չէ:

Tags: