Առևտրի ձմեռային ավանդական փառատոնը Դուբայում մեկնարկելու է հունվարի 2-ին և կտևի մինչև փետրվարի 2-ը: Ի դեպ, գնումների տոնն այստեղ անց է կացվելու 13-րդ անգամ:
Զեղչեր, ակցիաներ ու հատուկ առաջարկներ կգործեն Դուբայի գործնականում բոլոր խանութներում, անկախ այն բանից` պաշտոնապես այդ խանութները մասնակցում են փառատոնային ծրագրին, թե ոչ: Իսկ փառատոնային ծրագրին պաշտոնապես մասնակցող խանութներում բազմաթիվ վիճակախաղեր են լինելու ու հատուկ շոու:
Բացի այդ, փառատոնի շրջանակներում ծախսված յուրաքանչյուր 200 դրահմայի դիմաց (մոտ 54 դոլար), գնորդին կտրոն է տրվելու, որը լրացնելով կարելի է փառատոնի վերջին օրը մասնակցել մրցանակների խաղարկությանը:
Հաջորդ տարի առևտրի հունվարյան ավանդական փառատոնին պաշտոնական հիմունքներով ոչ միայն էմիրաթների առևտրի խոշոր կենտրոններն են մասնակցելու, այլև առևտրի տեղական, մարզային 20 համալիրներ: Զեղչերին մասնակցելու համար, մոլլը պետք է առնվազն 100 կրպակ ունենա:
Tags: Դուբայ