Բաքվում դեկտեմբերի 18-ին տեղի է ունեցել 80-ական թվականների իտալացի հայտնի էստրադային երգիչների համերգը` “Սան Ռեմոյի փառատոնի աստղերը Բաքվում” խորագրով: Համերգի կազմակերպիչը Հեյդար Ալիևի անվան հիմնադրամն է եղել: Մասնակցել են Ալբանոն, Պուպոն, Րիկարդո Ֆոլին, Տոնի Էսպոզիտոն և այլք:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, համերգի ժամանակ մեծ ոգևորություն է առաջացրել ադրբեջաներեն լեզվով “Սարի աղջիկ” երգը` Տոտո Կուտունիոյի կատարմամբ: “Ադրբեջաներեն լեզուն շատ բարդ է: Երեք օրվա ընթացում փորձեցի սովորել “ադրբեջանական հայտնի երգերից” մեկը: Կփորձեմ ձեզ հաճույք պատճառել”,-ասել է իտալացի հայտնի երգիչը:
Համերգի հաղորդավարներից է եղել նաև իտալացի դերասանուհի Օրնելա Մուտին: Միջոցառմանը ներկա է եղել Ադրբեջանի առաջին տիկին, Հեյդար Ալիևի անվան հիմնադրամի նախագահ Մեհրիբան Ալիևան:
Նշենք, որ “Սարի աղջիկը” հայկական արմատներ ունեցող երգ է:
