Սկանդինավյան Aurumania ընկերությունը պատրաստել է 109,665 դոլար արժողությամբ հեծանից, որի անիվները պատված են 24 կարատ ոսկով և նույնիսկ զարդարված է Սվարովսկի 600 բյուրեղներով:
Այդ հեծանիվից ընդամենը 10 հատ է պատրաստվել` դրա թանկ գնի պատճառով, իսկ լոնդոնաբնակ գնորդներից մեկը այն ամրացրել է իր բնակարանի պատին որպես արվեստի գործ:
Aurumania-ն ստեղծել է հեծանիվի հատուկ ամրակներ, որոնք նույնպես պատրաստված են 24 կարատ ոսկուց:
Հեծանիվները պատրաստվել են ձեռքով և պատված են 24 կարատ ոսկով:
Հեծանիվի բռնակները պատված են ձեռքով կարված, շագանակագույն կաշվով, իսկ Brooks կաշվով պատված նստատեղը միանգամայն նոստալգիկ զգացողություններ է առաջացնում:
Ընկերության անունը կազմված է լատիներեն աուրում, թարգմնաբար ոսկի և մանիա բառերից, և այն իր արտադրանքներում օգտագործում է միայն թանկարժեք նյութեր:
