Հուսամ, որ կոռուպցիոն գործը քննող դատախազների հետ ոչինչ չի պատահի. Քեմալ Քըլըչդարօղլու

Քեմալ ՔըլըչդարօղլուԹուրքիայում շարունակում է հետաքրքիր զարգացում ստանալ օրերս բացահայտված կոռուպցիոն խոշոր սկանդալը: Մի շարք նախարարների որդիների ձերբակալությունից հետո սպասվում է, որ նրանք կանգնելու են դատարանի առաջ: Տեղի ունեցածի մասին մեկնաբանություն է անել Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն: Վերջինս հայտարարել է, որ իրենք ամեն կերպ աջակցում են նրանց, ովքեր պայքարում են կաշառակերության, դրամաշորթության և մարդու իրավունքների ոտնահարման դեմ: «Մենք մեծ ուշադրությամբ հետևում ենք իրականացվող ամեն օպերացիայի և ամեն նորությանը: Այս պահին երկրում իրավիճակը բավական թեժ է: Ես հույս ունեմ, որ այս գործը քննող դատախազների հետ տեղի չի ունենա այն, ինչ պատահեց «Դենիզ Ֆեների» կազմակերպության գործով զբաղվող դատախազների հետ»,-նշել է Քըլըչդարօղլուն:

Նշենք, որ «Դենիզ Ֆեների» հումանիտար կազմակերպության կոռուպցիոն գործը քննող դատախազները մեղադրվել էին պաշտոնական դիրքի չարաշահման մեջ՝ հեռացվելով գործից: Ավելի ուշ նրանց դատել էին:

 Անկախ

Tags: , ,