Թուրքիան կրկին առաջատարն է ձերբակալված լրագրողների թվով

Թուրքիա, ձերբակալված լրագրողներԼրագրողների պաշտպանության կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ Թուրքիան կրկին գլխավորում է ամենաշատ թվով ձերբակալված լրագրողներ ունեցող երկրների ցուցակը: Ներկայումս Թուրքիայում 40 հոգի գտնվում է ճաղերի հետևում: 2012 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին բանտարկված լրագրողների թիվը տատանվում էր 49-ից 61-ի միջև: Չնայած այս տարվա ցուցանիշները նախորդի համեմատ ավելի ցածր են, սակայն դրանք այնուհանդերձ բավական բարձր են: «Թուրքիան հանդիսանում է տարածաշրջանային առաջնորդ և ՆԱՏՕ-ի անդամ երկիր: Նրան չի թույլատրվում առաջատար տեղ զբաղեցնել բանտարկված լրագրողների սև ցուցակում: Լրագրողները իրենց աշխատանքի համար չպետք է նման կերպ պատասխան տան: Սա անհանդուրժող և ճնշող հասարակության նշան է»,-նշել է Լրագրողների պաշտպանության կոմիտեի գործադիր տնօրեն Ջոյլ Սայմոնը:

Բանտարկված և սպանված լրագրողների թվով Թուրքիային հետևում են Իրանը, Չինաստանը և Էրիթրեան:

 

 Անկախ

Tags: ,