Կուբայի բնակիչները հանգիստ կարող են նոր ավտոմեքենաներ գնել,հայտարարվել է Նախարարների խորհրդում: Ավելի վաղ տրանսպորտային միջոց գնելու համար հարկավոր էր,այսպես կոչված`”հեղինակազորված նամակ” ստանալ: Դրանց թիվը սահմանափակ էր ու նման նամակներ ստանում էին միայն դիվանագետները, պաշտոնյաներն ու օտարերկրացիները:
Այնպես որ, նույնիսկ նրանք, ովքեր իրենց կարող էին թույլ տալ նոր ավտոմեքենայի հաճույքը, ստիպված էին հին, 60-ականների նմուշի ամերիկյան կամ էլ սովետական ավտոմեքենաներ քշել: Իրենք` վարորդներն ասում են, որ “կենդանի դասականի” տեխնիկական վիճակը սովորաբար ահավոր է.”Նոր ավտոմեքենա գնելու լուրը գերազանց է, դա կօգնի մոդեռնացնելու ամբողջ համակարգը: Եթե անկեղծ լինեմ` մեր մեքենաները քանդվում են: Նույնիսկ տաքսիների վիճակն է ահավոր”,-ասել է մի վարորդ:
Tags: Կուբա