Էլեկտրոնային ծխախոտը` արգելքի տակ

Հինգշաբթի Նյու-Յորքի քաղաքային խորհուրդը հավանության է արժանացրել էլեկտրոնային ծխախոտի օգտագործման արգելքը հասարակական վայրերում: Այդ օրենքը կտարածվի ոչ միայն սրճարանների , ռեստորանների ու գրասենյակային շինություններում, այլև քաղաքային այգիներում ու լողափերին:

o_864564Առաջիկա օրերին այն պետք է ստորագրի Նյու-Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը, որը ծխելու մոլի հակառակորդ է: Դրանից 4 ամիս անց, օրենքն ուժի մեջ կմտնի:

Այդ նորությունը էլեկտրոնային ծխախոտի շատ սիրահարների տրամադրությունն է գցել: Ստացվում է, որ էլեկտրոնային ծխախոտի օգնությամբ ծխելը թողնել պատրաստվողները ստիպված են փողոց դուրս գալ ու ծխողների հետ կանգնել:

Ներկայում նմանատիպ արգելք գործում է ԱՄՆ 3 նահանգներում` Յուտայում, Հյուսիսային Դակոտայում ու Նյու-Ջերսիում:

Երկար ժամանակ էեկտրոնային ծխախոտը համարվում էր սովորական ծխախոտի անվնաս նմանակը: Արտադրողները հավատացնում էին, որ այն քաղցկեղածին նյութեր չի պարունակում ու ծխողը մաքուր նիկոտին է ներշնչում ու ոչ ավելի և օգնում է ազատվելու կախվածությունից:

Սակայն,  շատ մասնագետներ հակառակ կարծիքի են. նրանց տվյալներով, էլեկտրոնային ծխախոտը ավելի շատ հակում ու կախվածություն է առաջացնում, քան սովորական ծխախոտը:

Tags: