ԿԺԴՀ-ն սպառնում է առանց նախազգուշացման գրոհելՀարավային Կորեայի վրա, ասվում է ԿԺԴՀ –ի Պաշտպանության պետական կոմիտեի հայտարարության մեջ, որը ֆաքսով ուղարկվել է Հարավային Կորեայի նախագահի Ազգային անվտանգության գծով էլեկտրոնային հասցեին: Դրան Հարավային Կորեան պատասխանել է ցանկացած սադրանքի “կոշտ արձագանքելու” պատրաստվածությամբ:
Նման սպառնալիքների առիթ են դարձել Սեուլում անցկացվող ցույցերը, որ կազմակերպել են պահպանողական մի քանի խմբեր ու հյուսիսկորեացի փախստականներ: Մասնակիցները բողոքում են Հյուսիսային Կորեայում մարդու իրավունքների խախտման ու ավտորիտար կառավարման դեմ: Ոմանք այրել են Կիմ Չեն Ընի լուսանկարը` ինչը և ԿԺԴՀ-ի կողմից սուր քննադատության է արժանացել:
Tags: ԿԺԴՀ
