Նյու-Մեքսիկոն ամերիկյան 17-րդ նահանգն է, որ օրինականացրել է նույնասեռ ամուսնությունները: Երեկ Գերագույն դատարանը որոշեց, որ նման միությունները չեն հակասում այդ նահանգի սահմանադրությանը:
Ավելի վաղ Նյու-Մեքսիկոյի որոշ մարզերում գեյ-զույգերին թույլատրվում էր ամուսնանալ, սակայն փաստաթղթում նշվում էր, որ ընտանեկան միություն է կնքվել կնոջ ու տղամարդու միջև:
2013-ի հունիսի 25-ին ԱՄՆ Գերագույն դատարանը նույնասեռ ամուսնությունները հավասարեցրեց սովորականին, դրանից հետո նման զույգերը պետական տարբեր զեղչերի իրավունք ստացան, ինչպես և սովորական ընտանիքները:
Tags: նույնասեռ ամուսնություններ
