Բոլիվիայում տեղատարափ անձրևների, ուժեղ քամու ու կարկուտի պատճառով 27 մարդ է զոհվել
Քաղաքացիական պաշտպանության նախարարի տեղակալ Օսկար Կաբրերայի տեղեկացմամբ, տարերքը 1,7 հազար ընտանիքների վնաս է հասցրել: Ամենաշատ տուժել է երկրի կենտրոնում գտնվող Կոչաբամբա վարչական տարածքի բնակչությունը:
Բոլիվիայի օդերևութաբանների կանխատեսումներով,մինչև շաբաթվա վերջ եղանակը չի կարգավորվի: Շուտով տուժած գոտու բնակչությանը մարդասիրական օգնություն կբաժանվի, ինչպես նաև` սերմեր ու գյուղաշխատանքների գործիքներ:
Tags: Բոլիվիա
