Մանիլայի օդանավակայանում անհայտ անձինք սպանել են Ֆիլիպինների Լաբանգանի քաղաքապետ Յյուկոլա Թալումպային, նրա կնոջն ու հարազատներին: Զոհվել է նաև այդտեղ հայտնված մեկուկես տարեկան մի տղա, 4 մարդ էլ վիրավորվել է:
Հարձակումը կատարվել է այն պահին, երբ քաղաքապետն ու նրան ուղեկցող անձինք մտնում էին տերմինալներից մեկը: Երկուսը մոտոցիկլով մոտեցել են քաղաքապետին, մի քանի կրակոց արձակել նրա ուղղությամբ ու անհայտ ուղղությամբ հեռացել: Ականատեսների խոսքով, հանցագործները ոստիկանների համազգեստով են եղել:
Յուկոլա Թալումպան ու նրա կինը հոսպիտալի ճանապարհին են մահացել: 6 վիրավորներից 2-ը` մի տղա ու քաղաքապետի բարեկամը մահացել են ավելի ուշ:
Նախնական վարկածի համաձայն, սպանությունը պատվերով էր ու կապ ուներ քաղաքապետի քաղաքական գործունեության հետ: 2010 և 2012-ին նրա վրա մահափորձեր են կատարվել:
Tags: Ֆիլիպիններ