Pinterest սոցցանցը, որը թույլ է տալիս հավաքել ու կիսվել համացանցում գտած պատկերներով, թարգմանվել է ռուսերեն: Դրա մասին տեղեկություն է եղել սոցցանցի պաշտոնական բլոգում, դեկտեմբերի 19-ին:
Այդուհանդերձ, կայքի շատ էջեր դեռևս թարգմանված չեն: Օրինակ` սոցցանցի տեղեկատուն: Չի թարգմանվել նաև օգտատիրոջ համաձայնագիրը: Բացի ռուսերենից կայքն ու բջջային հավելվածները թարգմանվել են թուրքերեն, լեհերեն, չեխերեն սլովակերեն:
Pinterest սոցցանցը գործարկվել է 2010-ին: Ներկայում այն համացանցի ամենամասայական ռեսուրսներից մեկն է համարվում: Աշխարհի էլեկտրոնային տիրույթում այցելությունների միջին տվյալով զբաղեցնում է 30-րդ տեղը: 2013-ին Pinterest սոցցանցը թարգմանվել է ռուսերեն –ը “տարվա կայք է ճանաչվել”:
Tags: Pinterest