Թերևս, նպատակահարմար է, որ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստին որոշելու համար առանձին հարցում անցկացնեն մարզական թեմաներով գրող լրագրողները…

յումհմ86166Տարին մոտենում է ավարտին: Առաջիկայում հրապարակվելու է  Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի անունը: Հայտնի կդառնա նաև լավագույն մարզիչը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան լավագույններին որոշելու համար հարցում է անցկացնում: Այն նմանը չունեցող ձևաչափով է: Քվեարկությանը մասնակցում են ՀՖՖ գործկոմի անդամները, բարձրագույն խմբի ակումբների նախագահները, գլխավոր մարզիչները, ավագները, բարձրագույն խմբի հանդիպումներ սպասարկած մրցավարները, տեսուչները, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները:
Հետաքրքիր է, թե ով կդառնա լավագույն ֆուտբոլիստ:
Գաղտնիք չէ, որ հիմնական պայքարն ընթանալու է Հայաստանի հավաքականի խաղացողներ Յուրա Մովսիսյանի և Հենրիխ Մխիթարյանի միջև:
Մովսիսյանն իր ակումբի` Մոսկվայի  «Սպարտակի», առաջատարն է, մրցակիցների դարպասը խփել է 12 գնդակ և «Ռոստովի» հարձակվող Արտյոմ Ձյուբայի հետ միասին գլխավորում է ռմբարկուների ցուցակը: Նա անմնացորդ նվիրումով է խաղացել Հայաստանի հավաքանի կազմում և դարձել գոլերի հեղինակ: Կասկած չկա, որ Յուրան հայկական ֆուտբոլում մեծ անհատակնություն է և արժանի է լավագույնի կոչման:
Մխիթարյանը հայտնվել է բարձրակարգ թիմում և դեռևս խնդիրներ ունի: «Բորուսիայում» ամենևին նրան չեն փնտրում, որպեսզի սկուտեղի վրա գնդակ մատուցեն, որպեսզի գրավի մրցակիցների դարպասը, ինչպես դա արվում էր, երբ հայ ֆուտբոլիստը խաղում էր Դոնեցկի «Շախտյորում»: Այնպես որ, դորտմունդյան ակումբում առայժմ ամեն բան չէ, որ Մխիթարյանի համար բարեհաջող է ստացվում: Հայաստանի հավաքականում էլ նա փոփոխակի հաջողություններով է խաղացել,թերևս, անուրանալի է, որ նա նույնպես ֆուտբոլային անհատականություն է:
Այդուհանդերձ, քվեակության արդյունքն անկանխատեսելի է: Թերևս, նպատակահարմար է, որ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստին որոշելու համար առանձին հարցում անցկացնեն մարզական թեմաներով գրող լրագրողները… Անկասկած, այդպես ավելի արդարացի կլինի:

Անկախ

Tags: , , ,