***
Դեկտեմբերի 19-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները Կապան քաղաքի Շահումյան փողոցից բերման են ենթարկել 1964 թ. ծնված Վահրամ Պ.-ին, որը 2011 թ. օգոստոսի 18-ից Բելառուսի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր նշանակված պատժի կրումից խուսափելու համար (խուլիգանության մեղադրանքով):
***
Դեկտեմբերի 19-ին, ժամը 22.45-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել և բերման են ենթարկել 1979 թ. ծնված Սիրանուշ Մ.-ին, որը 2006 թ. դեկտեմբերի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-325 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:
***
Դեկտեմբերի 19-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողները Քանաքեռի 1-ին փողոցի նրբանցքի տներից մեկից բերման են ենթարկել 1992 թ. ծնված Աշոտ Ղ.-ին, որը դեկտեմբերի 17-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը/ 1-ին մասի մեղադրանքով:
Tags: Հետախուզվող, ոստիկանություն

