Մոսկվայում փակել են ադրբեջանցիներին պատկանող ևս մեկ շուկա

Մոսկվա,ադրբեջանցիներ, շուկաՄոսկվայի իշխանությունները փակել են «Մոսկվորեցկոյե» շուկան, որտեղ ծեծի էին ենթարկվել ակտիվիստներ, որոնք շուկայում հայտնաբերել էին ժամկետանց և անորակ ապրանքներ, գրում է ադրբեջանական «Հագին» կայքը:

 

Հաշվի առնելով ակտիվիստների բացահայտումները՝ Մոսկվայի առևտրի և ծառայությունների վարչությունը և շուկայի ղեկավարությունը որոշում են կայացրել փակել առևտրի տաղավարները։ «Այս պահին առևտրային տաղավարներն ամբողջությամբ մաքրվել են ապրանքից»,-ասել է աղբյուրը։ Դրանց հետագա օգտագործման հարցը ևս քննարկելու են վարչությունն ու շուկայի ղեկավարությունը։

 

Դեկտեմբերի 10-ին կամավոր ակտիվիստները ստուգումներ էին իրականացրել շուկայի տարածքում: Այն բանից հետո, երբ հայտնաբերվել էին ժամկետանց և անորակ ապրանքներ, վաճառողները հարձակվել էին ակտիվիստների վրա։ «Մոսկվորեցկոյե» շուկայում հիմնականում ադրբեջանցիներ են աշխատում։

 

 

 Անկախ

 

Tags: , ,