Դեկտեմբերի 9-ին եւ 10-ին Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի կառուցման աշխատանքների մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կապալառու կազմակերպությունների հետ”Հայաստան՚”համահայկական հիմնադրամը կնքել է աշխատանքների իրականացման պայմանագրեր, համաձայն որոնց, ճանապարհի կառուցման առաջին փուլի` հողային աշխատանքների մեկնարկը հայտարարվում է 2014թ. հունվարին: Շուրջ 116 կմ ընդհանուր երկարությամբ ավտոճանապարհի ողջ երկայնքով աշխատանքները կիրականացվեն նույն ժամանակահատվածում:
