Մադրիդում կայացած ավիաշոուի ժամանակ պատմական ինքնաթիռ է վթարի ենթարկվել. Զոհվել է մեկ մարդ, 18-ը` վիրավորվել:
“Սաետա” ինքնաթիռը ցուցադրական թռիչքի ժամանակ տարբեր ակրոբատիկ հնարքներ է կատարել: Բարդ մանևրի ժամանակ այն բախվել է օդանավակայանի անգարին, խմբված 3 հազար դիտորդներից 100 մ հեռավորության վրա: Վթարի հետևանքով 3 ոստիկան այրվածքներ է ստացել, զոհվել է 34-ամյա օդաչուն: բուժօգնության կարիք են ունեցել 5 աշխատակից ու ավիաշոուի 10 հյուր:
Tags: վթար