Թուրքական ավիաուղիների ինքնաթիռներում մի շարք թերթեր այլևս չեն լինելու

thyԹուրքական ավիավուղիները որոշում է ընդունել իր ընկերությանը պատկանող ինքնաթիռներում ուղևորներին այլևս չտրամադրել թուրքական «Zaman», «Today’s Zaman» և «Bugün» թերթերը, որոնք հայտնի են որպես Ֆեթուլլահ Գյուլենին մոտ կանգնած լրատվամիջոցներ: Հայտնի է, որ ինքնաթիռներից կհանվի նաև Ազգայնական շարժում կուսակցության հետ մտերիմ «Ortadoğu» թերթը:
Ավիաընկերությունը նախկինում ներքին և արտաքին թռիչքների համար ամեն օր «Zaman» թերթի 1750 և «Today’s Zaman»-ի 1000 օրինակ էր գնում: Սակայն Թուրքական ավիաուղիները առանց որևէ բացատրության հրաժարվել է իրեն թերթերով ապահովող կազմակերպություններին ծառայություններից:
Նշենք, որ ավելի վաղ թուրքական ինքնաթիռներում արգելվել էր բաժանել նաև հայտնի «Taraf» թերթը:

Անկախ

Tags: