Տորոնտոյի “անհնազանդ” քաղաքապետին Ծննդյան տոներին շատ ածուխ կնվիրեն

o_865093Կանադական ընկերություններից մեկն անսովոր բարեգործական ակցիա է ձեռնարկել: Երկրի բնակիչներին առաջարկվել է 1 դոլար նվիրաբերել Տորոնտոյի քաղաքապետ Ռոբ Ֆորդին: Նրանք, ովքեր ամբողջ տարին հետևում էին քաղաքապետի մասնակցությամբ սկանդալներին` նվիրաբերեցին դոլարը: Ընդամենը մի քանի օրում ավելի քան մլն դոլար հավաքվեց: Ու ինչ նվեր ընտրեցին կազմակերպիչները:

“Սովորաբար անհնազանդ տղաները Ծննդյան տոնին ածուխ են ստանում: Ես որոշեցի բացառություն չանել”,-ասել է Տորոնտոյի Սանտա Կլաուսը:

Խոշորագույն բարեգործական ընկերություններից մեկը քաղաքի բնակիչներին առաջարկել է օգնել երեխաներին` մեկ դոլարով գնելու գոնե մի կտոր ածուխ, որ լցնեն ամենաանհնազանդ տղայի` սկանդալային համարում ունեցող քաղաքապետ Ռոբ Ֆորդի  գուլպան: Ռեկորդային թվով մարդիկ արձագանքեցին այս ձեռնարկին:

“Մենք  հատուկ ստեղծված ինտերնետ էջում առաջարկեցինք  խորհրդանշական`մեկ կտոր ածխի համար մեկ դոլար նվիրաբերել, որը պետք է Ռոբ Ֆորդի համար նախատեսված գուլպայի մեջ դրվեր:  10 րոպեում հավաքեցինք 5 հազար դոլար, մեկ ժամում` 50 հազար ու 1 մլն` 4 օրում: Խոստացել էինք քաղաքապետին իսկական ածուխ հասցնել ու այսօր մենք քաղաքապետարանի շենքի մոտ ենք բերել ածխի 1 մլն կտոր:

Ինչ է քաղաքապետը մտածում ֆլեշմոբի մասին` դեռևս անհայտ է: Սակայն նա ինքը բազմիցս խոստովանել է , որ իրեն լավ չի պահել` կրեկ  է ծխել, չարաշահել ալկոհոլը, հարձակվել լրագրողների վրա: Նրան զրկել են բոլոր իրավասություններից, հիմա նա միայն ներկայացուցչական գործառույթ է կատարում: Այդուհանդերձ, քաղաքապետի տրամադրությունը միևնույն է` տոնական է.օրերս նա ոգևորված պարում էր Բոբ Մառլիի երգի ներքո` քաղխորհրդի նիստի ժամանակ: Նա ամանորյա մի ցանկություն ունի` հաղթել առաջիկա ընտրություններում:Կկատարվի, արդյոք նրա երազանքը` մեծ հարցականի տակ է:

Tags: