Ինչպես արդեն հաղորդել էինք՝ Թուրքիայում օրերս բացահայտվել է կոռուպցիոն խոշոր գործարք: Անկարայում և Ստամբուլում իրականացված օպերացիայի արդյունքում ձերբակալվել են մի շարք անվանի անձինք՝ այդ թվում նախարարական որդիներ: Երեկ ազատ էր արձակվել այս գործով ձերբակալված խոշոր գործարար Ալի Աղաօղլուն: Ահա թուրքական «Զամանը» հաղորդում է, որ այսօր ազատել են ևս մեկ կալանավորվածի՝ Ստամբուլի Ֆաթիհ վարչական շրջանի ղեկավար Մուստաֆա Դեմիրին: Հայտնի է, որ կալանքի տակ շարունակում են մնալ ներքին գործերի նախարարի որդին՝ Բարըշ Գյուլերը, էկոնոմիկայի նախարարի որդին՝ Սալիհ Քաան Չաղլայանը և ադրբեջանցի գործարար Ռըզա Զարաբը:
