Թուրքական «Հյուրիյեթի» հաղոորդմամբ՝ Թուրքիայի վարչապեետ Թայիփ Էրդողանը երեկ երեկոյան իր գլխավորած ԱԶ կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած ընթրիքի ժամանակ ելույթ է ունեցել իր կուսակից ընկերների առաջ: Էրդողանը վերջին օրերին Թուրքիայում տեղի ունեցածը անվանել է «կառավարության դեմ ուղղված օպերցիա»՝ նշելով, որ այս հետաքննության հետևում կանգնած բոլոր խաղացողները մեկ առ մեկ բացահայտվելու են: «Ինչպես սրանից առաջ, այնպես էլ հիմա ստեղծված իրավիճակից հզորանալով ենք դուրս գալու: Տեղի ունեցած օրինազանցությունը կարևոր է, բնականաբար հետաքննվելու էր, սակայն այս գործը մեկ այլ կողմ էլ ունի: Սա կառավարության դեմ ուղղված մի օպերացիա է: Ես կբացահայտեմ բոլոր այն խաղացողներին, որոնք կանգնած են այս գործի հետևում՝ լինեն նրանք երկրի ներսից, թե դրսից»,-ասել է Էրդողանը:
