Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում երկու նոր փոխնախարար է նշանակվել, հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը`հղում կատարելով այսպես կոչված ռազմական աղբյուրներին:
Նորանշանակ փոխնախարարներն են Գորխմազ Գարաևը և գեներալ-լեյտենանտ Քերեմ Մուստաֆաևը: Գեներալ-մայոր Գորխմազ Գարաևը միևնույն ժամանակ ստանձներլու է պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության ղեկավարի պարտականությունները, իսկ գեներալ-լեյտենանտ Քերեմ Մուստաֆաևը`Նախիջևանի “Հատուկ համազորային բանակի” ղեկավարի պարտականությունները:
Այսպիսով `Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ունի հինգ փոխնախարար:
