Դեկտեմբերի 20-ին Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան պետական Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում տիրեց տոնական տրամադրությունը և լրագրողական մթնոլոտը: Ելույթ էին ունենում հեռուստալրագրության 2-րդ կուրսի ուսանողները՝ «Ամանորյա ուրախ մրցանակաբաշխություն» միջոցառմամբ:
archive2.ankakh.com-ի հետ զրույցում միջոցառման կազմակերպիչ, հեռուստալրագրություն 2-րդ կուրսի ուսանող Արթուր Գասպարյանը նշեց, որ նախապես իրենց կուրսում անցկացվել է քվերակություն ու առաջարկվել են անվանակարգեր, նման կերպ ցանկացել են հետաքրքիր միջոցառում կազմակերպել: Կես կատակ, կես լուրջ մրցանակներ հանձվեց ուսանողներին: Մրցանակաբաշխության արդյունքում պարզ դարձան կուրսի այս տարվա լավագույն լրագրողները, ամենանորաձևը, ամենաժպտերեսը, ընկերասերը, բանաստեղծ-մտածողը, ասպետը և այլն:
Միջոցառումն ավելի տոնական ու երաժշտական դարձրին Երգի պետական թատրոնին կից դպրոց-ստուդիայի սաները՝ երաժշտական պրոդյուսեր Նատալի Քարամյանի գլխավորությամբ:
Միջոցառման մասնակիցները ներկաների հետ միասին վերհիշեցին և վերապրեցին մանուկության և երիտասարդ տարիների հաճելի հիշողությունները` համապատասխան կատարումների միջոցով: Նրանք ներկաներին ևս մեկ անգամ ապացուցեցին, որ ցանկացած տարիքում յուրաքանչյուրի գիտակցության մեջ մնում են մանկական երազանքներն ու խենթությունները. և որ ոչինչ երբեք չի կարող փոխել մանկության հեքիաթը:
Ֆակուլտետի դեկան Գևորգ Թադևոսյանին և կուրսի ղեկավար Դիանա Մարկոսյանին ուսանողները հանձնեցին շնորհակալագրեր՝ միշտ իրենց կողքին լինելու և աջակցելու համար:
Դիանա Մարկոսյանի համոզմամբ կուրսը միասնական է, նրանք ջանք չէին խնայել օրը հիասքանչ դարձնելու համար, հիանալի ու կազմակերպված հետաքրքիր միջոցառում էր:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ
Tags: «ուրախ մրցանակաբաշխություն», Կուլտուրայի ֆակուլտետ, Մանկավարժական