Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», տխուր նոտայով եզրափակեց 2014-ի մրցաշրջանը: Այն Գերմանաիայի առաջնության հերթական`17-րդ տուրի խաղում 1:2 հաշվով զիջեց Բեռլինի «Հերտային»: «Բորուսիան» խաղում էր տանը: Հայ ֆուտբոլիստն իր թիմի մեկնարկային կազմում էր: Ընդ որում, հյուընկալողները բացեցին հանդիպման հաշիվը, սակայն ոչ միայն հաջողությունը չկարողացան զարգացնել, այլև, պաշտպանությունում թույլ տված կոպիտ սպալների պատճառով, պարտվեցին:
«Բորուսիան» վաստակած 32 միավորով Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հետ միասին բաժանում է 3-4-րդ տեղերը: Վերջինս մեկ խաղ պակաս է անցկացրել: «Բայերը» ունի 37 միավոր: Աղյուսակը գլխավորում է «Բավարիան»` 44 միավոր: Առաջատարը ևս մեկ խաղ պակաս է անցկացրել:
Մխիթարյանի թիմը հաջորդ խաղը կանցկացնի 2014-ի հունվարի 24-ին: Այն առաջնության 18-րդ տուրում կմրցի «Աուգսբուրգի» հետ:
Տեխնիկական արդյունքներ
«Բորուսիա» Դորտմունդ – «Հերտա»՝ 1:2
Մարկո Ռոյս, 7 – Ադրիան Ռամոս, 23, Սամի Ալագուի, 45
Tags: Հենրիխ Մխիթարյան, սպորտ, ֆուտբոլ