Ինչպես հաղորդում է թուրքական «TRT Haber» հեռուստալիքը՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը կոչ է արել միջազգային դիվանագիտական պատվիրակություններին չմիջամտել Թուրքիայի ներքին գործերին: Վարչապետի խոսքերով՝ եթե միջազգային պատվիրակությունները շարունակեն խառնվել երկրի ներքին գործերին, ապա նա ստիպված կլինեն դիվանագիտական մակարդակով անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել, որպեսզի նրանք հեռանան Թուրքիայից: Էրդողանը նաև նշել է, որ վերջին իրադարձությունների ետևում կանգնած են ներքին և արտաքին ուժերը, որոնք դեմ են Թուրքիայի վերածննդին: Ոչ մեկ չի կարող թուլացնել Թուրքիայի Հանրապետությունը»,-հայտարարել է վարչապետը: Էրդողանի խոսքերով՝ կառավարությունը կանի հնարավոր ամեն բան, որպեսզի պարզաբանի վերջին իրադարձությունների պատճառը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թուրքական ընդդիմության առաջնորդ, Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըջդարօղլուն կոռուպցիոն սկանդալից հետո հանդիպել էր Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանի հետ:
Tags: դիվանագիտական ներկայացուցչություններ, Թայիփ Էրդողան