Ամերիկյան առողջարանային Ֆլորիդա նահանգի Ֆորտ-Լոդերդեյլ քաղաքի լողափին, հացազրույցի ժամանակ անծանոթը սկսել է կրակել հայտնի երգչուհի ու դերասանուհի Ջենիֆեր Լոպեսի վրա: Դրա մասին թվիթերյան իր էջում գրել է լրագրող Ռոբ Մարչիանոն, ում հետ էլ երգչուհին զրուցում էր կրակոցների պահին:
Տեղ հասած ոստիկանության աշխատակիցները հաստատել են, որ կրակոցներից ոչ ոք չի տուժել:
Ներկայում ոստիկանությունը որոնում է մեղավորին:
Tags: շոուբիզնես