Նայրոբիում գնացք է վթարվել, վագոնների տակ մարդիկ կան

o_865449Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում փրկարարները շարունակում են երկաթուղային պատահարի զոհերի ու տուժածների որոնումները: Վթարը տեղի է ունեցել դեկտեմբերի 22-ին, ամենախիտ բնակեցված թաղամասերից մեկում, որտեղ  ետնախորշեր են:

Ապրանքատար գնացքը ռելսերից դուրս է եկել ու բնակելի բարաքների մեջ մխրճվել: Զոհերի ստույգ թիվը հայտնի չէ, ոստիկանության տվյալների համաձայն, ավերակներում  տասնյակ մարդիկ  կարող են լինել, 10 մարդ էլ ծանր վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել:

Ոստիկաներից մեկը տեղեկացրել է, որ սպասում են ծանր տեխնիկայի, վթարի տեղանքը մաքրելու համար:

Որոշ տվյալներով,  գնացքի ցիստեռններից մեկից վառելիքի արտահոսք է եղել, ինչը լրացուցիչ վտանգ է ներկայացնում: Տեղում հիմա նաև հրշեջներ են աշխատում:

 

 

Tags: