Իսլանդիայում էլֆերի պահապանները շրջափակել են նախագահական ավտոճանապարհի շինարարությունը

pic_9ed7ff2d4e855ee768216710db13a611Իսլանդիայում բարի ոգիների պահապանները շրջափակել են նախագահական ավտոճանապարհի շինարարությունը:

Բնապահպանական”Լավայի  բարեկամները” կազմակերպության անդամները հայց են ներկայացրել Իսլանդիայի գերագույն դատարան` ավտոմայրուղու շինարարության գործով, որը պետք է  Աուլֆթանես թերակղզին,որտեղ  երկրի նախագահի նստավայրն է, միացնի Ռեյկյավիկի արվարձանի հետ: Հայցվորները համոզված են, որ ավտաճանապարհի շինարարությունը վնասում է էլֆերի մշակույթին, որոնք բնակվում են այդ տեղանքում: Բացի այդ, “Լավայի բարեկամները” մատնանշում են, որ շինարարությունը կխաթարի  թերակղզում գտնվող լավային դաշտն ու  կխանգարի թռչունների բնադրմանը:

Հայցը ներկայացվելուն պես` շինարարության նախագիծը սառեցվել է` մինչև հայցադիմումի քննարկումը:

Այս կազմակերպությունն ավելի վաղ հանդես է եկել ավտոճանապարհի շինարարության դեմ` բողոքի ակցիայի համար հարյուրավոր մարդիկ հավաքելով, որոնք շինարարության վայրում շրջափակել են հողափոր մեքենաները:

The Guardian,-ը գրում է որ Իսլանդիայում բարի ոգիների պահապանների հայցերն արդեն տարբեր օբյեկտների շինարարությունը կասեցնելու պատճառ են դարձել:

Tags: