Կալիֆոռնիայում կընդունվի օրենք, որը բջջայինի գողությունն անմիտ զբաղմունքի կվերածի: Տեղի իշխանությունները հունվարին կքննարկեն մի օրինագիծ, որի համաձայն, նահանգի տարածքում վաճառված հեռախոսները կհագեցվեն հատուկ ծրագրով, ինչը հնարավորություն կտա հեռակա անջատել գողացված հեռախոսը:
Բնականաբար, արտադրողները դժվար թե հատուկ մի նահանգի համար այդպիսի հագեցվածությամբ հեռախոս արտադրեն, սակայն, եթե օրենքն ընդունվի, ապա Կալիֆոռնիան մյուս նահանգներին ևս կստիպի ընդունել նման օրենք: Արդյունքում` անկախ տեղական իշխանությունների դիրքորոշումից, նման գործառույթը կդառնա չափորոշիչ բոլոր հեռախոսների համար:
Կալիֆոռնիայում այդ օրենքի նախագծի հեղինակը դեմոկրատական կուսակցությունից սենատոր Մարկ Լենոն ու մարզային դատախազ Ջորջ Հասկոն են: Հենց Հասկոն էլ բջջայինների գողության դեմ պայքարի ոգեշնչողն է: ԱՄՆ-ում բջջայինների գողություններն անթիվ են.օրինակ` Սան Ֆրանցիսկոյում փողոցային հանցագործությունների մոտ կեսը հեռախոսների գողություն է: Սմարթֆոնները գողանում են ատրճանակի կամ էլ սառը զենքի սպառնալիքով:
Ջորջ Հասկոն ու նրա գործընկերը Նյու Յոքրից` Էրիկ Շնեյդերմանը հանդես են եկել օպերատորներին ու արտադրողներին ուղղված կոչով. Տեխնոլոգիական նոր լուծում գտնել, որը սմարթֆոնների գողությունն անիմաստ կդարձնի: Օրինակ` Apple արդեն արձագանքել է դատավորների կոչին ու iOS 7 ֆունկցիա է ներդրել, որը հնարավորություն է տալիս հեռակա արգելափակել սմարթֆոնը, որը iPhone կվերածի ալյումինե գեղեցիկ իրի, ոչ ավելի: Այդպիսի ֆունկցիա ունեն Samsung հեռախոսները: Եթե նշված խնդրով զբաղվեն պետական մակարդակով ու համապատասխան օրենք ընդունեն, ապա մյուս արտդրողները ստիպված կհետևեն դրան:
Tags: բջջային հեռախոս