Այսօր ԱԺ արտահերթ նիստում պետք է կայանա «2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև «Հայռուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի հաստատման քվեարկությունը: Այս պահին ԱԺ-ում լարված իրավիճակ է: ԱԺ ՀԱԿ խմբակցությունը քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում է խնդրել:
ԱԺ պարիսպների մոտ շարունակվում է քաղաքացիների ցույցը: Դրսի ցուցարարներին են միացել փողոցի երթևեկությունը փակած, ազդանշանող մեքենաները և ԱԺ հավատարմագիր ունեցող լրագրողները, ովքեր իրենց բողոքն են արտահայտում հենց նիստերի դահլիճից:
