Ադրբեջանի Իսլամական կուսակցության ղեկավարությունը մտադիր է դիմել Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար Ալլահշյուքուր Փաշազադեին՝ կոչ անելով Ադրբեջանում դեկտեմբերի 31-ին չտոնել Նոր տարին: Նրանք այս պահանջը բացատրում են նրանով, որ այդ օրը համընկնում է Մուհամեդ մարգարեի և Իմամ Հասանի մահվան օրվա հետ, հաղորդում է «Կոնտակտ» կայքը:
«Կարծում ենք՝մարգարեի մահվան օրը պետք է լինի համազգային սգո օր: Այդ օրը հեռուստատեսությամբ պետք է սահմանափակվեն տոնական միջոցառումները, մեծ տեղ հատկացվի քարոզներին »,- նշված է կուսակցության հաղորդագրության մեջ։
Tags: ադրբեջան