Ադրբեջանում մշակվել են հատուկ կանոններ զինվորական ծառայության ժամանակ մահացած զինծառայողների հուղարկավորությունը կազմակերպելու համար: Օգտագործվել է թուրքական Զինված ուժերի փորձը:
Ինչպես հաղորդում է Հագին կայքը, կանոների հաստատումից հետո զորամասերում կստեղծվեն հատուկ ստորաբաժանումներ՝ հուղարկավորությանը մասնակցելու համար: Այդ ստորաբաժանումները, որոնց մեջ ներառված կլինեն զինվորներն ու կին-զինծառայողները, կհետևեն հուղարկավորության համար սահմանված որոշակի արարողություններին: Պետությունը կհովանավորի հուղարկավորության և այլ ծախսերը:
