Երևանի Խուլ և համրերի պալատում ավարտվեց Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունը, հայտնի դարձան չեմպիոնները:
Ստուգատեոսին մասնակցում էր 95 մարզիկ: նրանք ներկայացնում էին Երևանը, Լոռիի, Շիրակի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Արագածոտնի մարզերը:
Տարբեր քաշային կարգերում Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճեցին Գարիկ Բարսեղյանը (57 կգ, ԲԿՄԱ), Նարեկ Սանոյանը (61 կգ, ԲԿՄԱ), Արթուր Բաղդասարյանը (65 կգ, Կոշ), Դավիթ Ափոյանը (70 կգ, Արթիկ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ, ԲԿՄԱ), Վահե Թամրազյանը (86 կգ, Ռուբիկ Կարապետյանի անվան մարզադպրոց), Էդգար Ենոքյանը (97 կգ, ՀՄՄ), Անդրանիկ Գալստյանը (125 կգ, Քուչակ):
Tags: ազատ ոճի ըմբշամարտ, սպորտ