Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը գնեց DESFA համակարգի 66% բաժնեմասը

3 (1)Դեկտեմբերի 21-ին Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) Հունաստանի պետգույքի կառավարման գործակալության (Hellenic Republic Asset Development Fund, HRADF) հետ ստորագրել է Հունաստանի գազի տարանցման DESFA համակարգի 66% բաժնեմասի գնման մասին համաձայնագիրը: Այս մասին ասված է SOCAR-ի հաղորդագրության մեջ, փոխանցում է Կոնտակտ կայքը:

HRADF-ի կողմից ավելի վաղ հայտարարված հայտամրցույթի արդյունքներով՝ կողմերը ստորագրել են գնման մասին պայմանագիրը և բաժնտերերի մասին համաձայնագիրը:

Ստորագրված փաստաթղթերը ուժի մեջ կմտնեն Եվրամիության էներգետիկայի և հակամենաշնորհային հարցերով հանձնակատարների կողմից դրանք հաստատելուց հետո:

Փաստաթղթի ստորագրման ժամանակ նշվել է, որ SOCAR-ի կողմից DESFA-ի վերահսկիչ փաթեթի գնումը չափազանց կարևոր է Հունաստանում օտարերկրյա ներդրումների ներգրավման իմաստով:

Նշենք, որ փաստաթղթի ստորագրումը նախատեսված էր դեկտեմբերի 17-ին Բաքվում: Սակայն դա տեղի չունեցավ, քանի որ Հունաստանի վարչապետը ինքնաթիռի տեխնիկական խնդիրների պատճառով Բաքու չժամանեց: Հունական լրատվամիջոցների տեղեկության համաձայն՝ պայմանգրի ստորագրումը չէր կայացել Ռուսասատնի կողմից Աթենքին ավելի շահավետ առաջարկի ներկայացման պատճառով: Ավելի ուշ SOCAR-ի ղեկավարը հայտարարել էր, որ պայմանագիրը չի ստորագրվել տեխնիկական պատճառներով:

Tags: