Ֆրանիսիայի իշխանությունների տեղեկություններով չինացի մագնատը, իր 12-ամյա որդին և երկու այլ մարդիկ Բորդոյի խաղողի այգիներ այցելելիս զոհվել են ուղղաթիռի վթարի հետևանքով:
Շրջանային ոստիկանության ներկայացուցիչը երկուշաբթի հայտնել է, որ փրկարար ծառայության աշխատակիցները Դորդոն գետում գտել են տղայի մարմինը և ուղղաթիռի մնացորդների մեծ մասը, սակայն դեռևս փնտրում են մյուս ուղևորներին: Նա տեղեկացրել է, որ ուրբաթ օրը տեղի ունեցած վթարի պատճառը դեռևս պարզ չէ:
Ոստիկանության ներկայացուցիչն ավելացրել է, որ ենթադրաբար ուղղաթիռը վարել է Շատո դե լա Ռիվիեր խաղողի այգիների նախկին սեփականատեր Ջեյմս Գրեգուարը:
Հոնգ Կոնգում տեղակայված Brilliant Group ընկերությունը ղեկավարող Լամ Կոկը վերջին շրջանում ֆրանսիական մամուլի ուշադրությունը գրավել էր խաղողի այգիները գնելու պատճառով:
