Երկուշաբթի Բեռլինում կմեկնարկի Re:publica ամենամյա համաժողովը, որը կտևի մինչև չորեքշաբթի: Այստեղ կհավաքվեն աշխարհի տարբեր երկրներից ժամանած շուրջ 5000 բլոգերներ, ակտիվիստներ և գիտնականներ, որոնք ցանկանում կիսվել և տեղեկանալ համացանցի առաջարկած հնարավորությունների մասին:
Այստեղ հավաքվածների մեծամասնության համար համացանցը դարձել է ստեղծագործ մտքի և սոցալական ներգրավվածության արտահայտության միջոց:
Համաժողովի կազմակերպման հեղինակներն են եղել գերմանացի բլոգերներ Մարկուս Բեքեդալը և Ջոնի Հաուզելը: 2007թ-ի անդրանիկ համաժողովում մասնակցություն ունեցան շուրջ 700 մարդիկ, որոն հավաքվել էին կիսվելու քաղաքականության, լրատվամիջոցների, սոցալական մեդիայի, մշակույթի և տեխնոլոգիայի մասին:
Այսօր վերոնշյալ հարցերի շրջանակին միացել է նաև գաղտնիությունը, հեղինակային իրավունքը, գրաքննությունը և համացանցի վերաբերվող այլ հարցեր:
Այս տարի համաժողովին կմասնակցեն 5000 այցելուներ և 350 բանախոսներ:
