Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցների գաղտնալսման մեղադրանքով ձերբակալվել է Թուրքիայի հեռահաղորդակցության ղեկավար Ջեմալետդին Չելիքը: Այս մասին հաղորդում է թուրքական «Սաբահը»:
Հայտնի է, որ Չելիքը մինչև 2012 թվականը աշխատել է Թուրքիայի ազգային անվտանգությունում: Օրերս Թուրքիայում ծավալված կոռուպցիոն գործի շրջանակներում անցկացված հետաքննությունը պարզել էր, որ վարչապետ Էրդողանի հեռախոսազրույցները գաղտնալսվել են: Բացի այդ, գաղտնալսվել են նաև երկրի մի շարք պաշտոնատար անձանց հեռախոսները՝ ինչի հիման վրա էլ բացահայտվել է ֆինանսական կեղծարարությունը:
