Իսրայելի խորհրդարանի խոսնակի գրասենյակից հայտնել են, որ խոսնակը մերժել է խորհրդարանի շենքի առջև տոնածառ տեղադրելու վերաբերյալ պատգամավորների խնդրանքը:
Յուլիյ Էդելշտեյնի ներկայացուցիչ Էրան Սիդիսը երկուշաբթի օրը տեղեկացրել է, որ խոսնակը երեկ մերժել է խնդրանքը, սակայն նշել է, որ խորհրդարանի անդամները կարող են տոնածառ տրամադրել իր գրասենյակում կամ իր կուսակցության հանդիպումների սրահում:
Սիդիսը ավելացրել էր, որ այդ մերժումը Իսրայելի հրեական բնույթի հետ կապ չունի: Նա նշել էր, որ մինչև ուղղափառ եկեղեցու սուրբ ծնունդ տոնելը՝ հունվարի 7-ը, բավականին երկար ժամանակ է տոնածառ տեղադրելու համար:
Իսրայելի արաբ փոքրամասնության Քրիստոնյա ընդդիմության պատգամավորներից մեկը հայտնել է, որ տոնածառը կնպաստի բազմամշակութային միջավայրի և կրոնական ազատության հաստատմանը:
Նախկինում հանրային վայրերում նույնպես արգելել էին տոնածառ տեղադրել: Նազարեթի մոտակայքում գտնվող հրեական քաղաքի քաղաքապետը նախկինում ևս չէր թույլտրել տոնածառ տեղադրել:
Tags: Իսրայել, խորհրդարան, տոնածառ
